Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Գառզուի և Ժանսեմի ցուցահանդեսը կուղեկցվի դասական համերգով

12:48, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Գառզուի և Ժանսեմի ցուցահանդեսը կուղեկցվի դասական համերգով

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ:

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00 կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ:

Իսկ հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ:
     Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։

| | |
763 | 0
Facebook