Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոնվող 9-ամյա տղայի դին հայտնաբերել են բետոնե քարի տակ

10:30, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Որոնվող 9-ամյա տղայի դին հայտնաբերել են բետոնե քարի տակ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

6821 | 0
Facebook