Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

10:12, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2%-ը:

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4%

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7%

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4%

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9%

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

3146 | 0
Facebook