Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Լավ, ինչքա՞ն պիտի էս սրիկայությունը հանդուրժենք». Սեդա Գրիգորյան

09:36, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Լավ, ինչքա՞ն պիտի էս սրիկայությունը հանդուրժենք». Սեդա Գրիգորյան

Ֆիզգորոդոկաի բնակիչներից Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, ես չեմ` դուք եք. ձեր պատուհանի տակ էս շարունակական տեռորիզմի դեմ ո՞նց կպայքարեիք:
     Հուշում` ցիվիլ տարբերակները սպառված են. ստորագրահավաքն արել ենք, միաձայն պահանջել ենք կանխել մեր հանրային տարածքի ավերումը, անձամբ կանգնեցրել ենք ծառերի ոչնչացումը, թաղապետարանի կանաչապատումից ստացել ենք հավաստիացում, որ էստեղ ոչինչ չի լինի, այլ տեղ կուղղորդեն կառուցապատողին, մի տարի անց մարդիկ հետ են եկել` Հայկ Մարությանի տված շինթույլտվությամբ, որ մեր պատուհանների տակ 2-հարկանի տուն կառուցեն:
     Ի՞նչ գործ ունի ինչ-որ մեկը կամայական գա տուն կառուցի մեր բակում. էդ մեր 4 հատ 14-հարկանիում էդպիսի «խորամանկ» մարդ չկար, հա՞, որ նման բան մտածեր:
     Որ ու ինչ հիմքով «հեղափոխական» քաղաքապետարանը կարո՞ղ է շինթույլտվություն տալ շենքերի բակային կանաչ հատվածում:
     Փորման աշխատանքները սկսել են երեկ` առանց նախագիծ փակցնելու, առանց որևէ ցուցանակի:
     Աշխատել են` մեր անդորրը խաթարելով, շաբաթ օրով մինչև գրեթե երեկոյան ժամը 7-ը:
     Հերթական ստերն են, թե «ծառերը պահելու» են ու բուլդոզերով քանդում են արմատները:
     Քրիստինա Կարեն Վարդանյան, տեսեք ինչ պատկեր է. բնակիչերի` 30 տարի մշակած պտղատու ծառերն են: Փոքրերը տապալեցին, մեծերն էլ էսպես են «պահում»: Լավ, ինչքա՞ն պիտի էս սրիկայությունը հանդուրժենք:
     Արհամարհանքի ու ոտնահարումների էս շղթայում ինչ գործիքակազմ ա մնում քաղաքացուն, կասե՞ք:
     Հ.Գ. սա նույն ՖիզԳորոդոկի մեկ այլ հատվածում է` Հալաբյան 22ա/22բ հասցեների բակում»:

Աղբյուրը` Սեդա Գրիգորյան
| | |
5188 | 0
Facebook