Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահո՜. ադրբեջանցիները, ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարին». Ա. Աբովյան

09:24, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Պահո՜. ադրբեջանցիները, ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարին». Ա. Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պահո՜…
     Ինչպես հայտնում է հայտնի թելեգրամյան ալիքը (Mika Badalyan), ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարի, ով երեկ սպանել էր Արցախում հայ գյուղացուն և «ներողություն» հայտնել ամենաբարձր մակարդակով։
     Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա իրականում սա ոչ մի կերպ չի նշանակում, որ ադրբեջանցիները վերջապես որոշել են «մարդ դառնալ» և դադարել հակահայկական քաղաքականությունը։
     Հակառակը…
     Ես համոզված եմ, որ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ` ՍՊԱՆԵԼ խաղաղ հայ գյուղացուն։
     Այլ բան է, որ ռուսները հայի սպանությունը չեն համարում «նորմալ» երևույթ, քանզի հեռու են թուրք-ադրբեջանական վայրենիների ֆաշիստական գաղափարախոսությունից։
     Կարծում եմ, որ ռուսները շատ կոշտ պայմաններ են դրել ադրբեջանցիների առաջ և վերջիններս ուղղակի ստիպված են եղել արձագանքել։
     Հիմա մնաց երկու կարևոր հանգամանքներ պարզվեն։
     Դիպուկահարին իրականում ձերբակալե՞լ են։
     Եթե այո, ապա արդյոք պահանջելու է ադրբեջանցիներից հայկական կողմը, որ մարդասպանին հանձնեն Արցախի իշխանություններին։
     Հ.Գ. Ե՞րբ են Ադրբեջանի իշխանությունները ձերբակալելու ԲՈԼՈՐ այն ադրբեջանցիներին, որոնք տանջում, սպանում, խոշտանգում էին հայ գերիներին, կանանց, երեխաներին, տարեցներին և ի վերջո ե՞րբ են ադրբեջանցիները պատրաստվում ռադները քաշել Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքներից»:

Աղբյուրը` Արման Աբովյան
6589 | 0
Facebook