Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Շիրակի մարզում աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքնասպանության փորձ կատարել

09:12, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Շիրակի մարզում աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքնասպանության փորձ կատարել

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ, հոկտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։

Սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։ Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։ Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։

Պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։

| | |
1859 | 0
Facebook