Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Բանակում չծառայած Իոաննիսյանն ի՞նչ գործ ուներ առաջնագծում». Ոսկան Սարգսյան

02:24, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Բանակում չծառայած Իոաննիսյանն ի՞նչ գործ ուներ առաջնագծում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ԻՔՄ համակարգող, հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը գրել է, որ Հադրութ մտած ադրբեջանական զորքերն ավելի քիչ էին, քան այնտեղ գտնվող հայկական ուժերը, որ նշված ինֆորմացիայի հետախուզությանն անձամբ է մասնակցել: Բանակում չծառայած Իոաննիսյանը ի՞նչ գործ ուներ առաջնագծում, նրա քույրը կամ հորեղբոր աղջիկը ինչեր էր լուսանկարում առաջնագծում, «Էրատո» ջոկատի հրամանատարն ինչ գործ ուներ Արցախի հրամանատրական բունկերում, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հեոտո Արգիշտի Քյարամյանն ի՞նչ գործ ուներ Արցախում և այլն։ Նրանք, ովքեր պարտավոր են իմ նշածների վերաբերյալ քրեական գործեր հարուցել, հանցավոր անգործության են մատնված։ Նրանք ոչ թե ծառայում են օրենքին, կամ Հայաստանի Հանրապետությանը, այլ՝ օրվա իշխանությանը։ Սա ցավալի է, բայց՝ փաստ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
2721 | 0
Facebook