Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ». «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ

01:12, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
«Օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ». «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ

«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հորդորում է. «Հարգելի՛ վարորդներ, ուշադի՛ր եղեք ճանապարհներին, օձերի ակտիվության շրջանն է, մի՛ գցեք մեքենայի տակ նրանց։
     Աշնան այս շրջանում թունավոր օձերի բարձունքա-գոտիական տեղաբաշխման և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ կապված սեզոնային ակտիվություն է դիտարկվում։ Սողունների մոտ աշնանը ձմեռման անցնելու ժամանակաշրջանն է: Ցավոք, նրանք դուրս են գալիս ճանապարհների վրա, որ տաքանան և դառնում են մեքենաների անիվների զոհը, ինչպես այս մեկը․ Հայկական իժը, որին նաև Ռադդեյի իժ են անվանում։
     Այս տեսակի երկարությունը հասնում է մինչև 120 սմ-ի, ապրում է լեռների ու կիրճերի քարքարոտ, զառիթափ լանջերին, նոսր կաղնուտում և լեռնային տափաստաններում, հայաստանում հանդիպում է միայն բարձրադիր լեռնային շրջաններում` սովորաբար 1700-2100 մ բարձրության վրա:
     Ձմեռային ապաստարաններից նրանք դուրս են գալիս ապրիլի կեսերից` օդի ջերմաստիճանի 16-17 C-ի դեպքում: Գարնանը տասնյակներով հավաքվում են իրենց ձմեռանոցների մոտ: Մինչև հունիսի կեսերը մնում են ձմեռման վայրերում` քարափների, ժայռերի, փոքրիկ քարանձավների, ծառերի արմատամերձ դատարկությունների մոտ, այնուհետև տարածվում են շրջակա միջավայրում: Շոգ ամիսներին հանդիպում են առավոտյան և երեկոյան ժամերին, սեպտեմբեր-հոկտեմբերին նորից են հավաքվում ձմեռանոցների մոտակայքում: Իսկ ձմեռման են անցնում նոյեմբերի սկզբներից»:

Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
Հայկական (Ռադդեյի) իժ
| | |
5446 | 0
Facebook