Թեև շատերը կարծում էին, թե Սայմոն Քոնեքիի հետ ամուսնալուծությունը դուրս կմղի Ադելին ստեղծագործական ուղուց, սակայն իր վերջին ուղերձում երգչուհին հայտարարել է, թե ամուսնալուծությունը միայն պարարտ հող է հանդիսացել իր նոր ալբոմի համար:
Ադելը՝ Սայմոն Քոնեքիի հետ
Ինստագրամյան իր էջում դիմելով երկրպագուներին՝ Ադելը խոստովանել է, որ իր պարագայում ստեղծագործությունն ունի բուժիչ ազդեցություն: Հենց ալբոմի ստեղծման աշխատանքներն են իրեն օգնել, որպեսզի հեշտ տանի բաժանումը: Այժմ երգչուհին իրեն լավ է զգում, վայելում է ամեն մի օրն ու մաքուր սրտով ընդունում այն ամենն, ինչ իրեն է ուղարկում կյանքը:
Ադելը՝ կերպարանափոխությունից հետո
Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ իր սենսացիոն նիհարումն ու կերպարանափոխությունը պլանավորած չեն եղել: Vogue-ի հետ զրույցում նա պատմել է, որ 50 կգ-ով նիհարել է ամուսնալուծությունից հետո առաջ եկած սթրեսի պատճառով, ինչպես նաև, հեռախոսից քիչ օգտվելու և դրա փոխարեն մարզասրահ այցելելու շնորհիվ:
Ադելը՝ կերպարանափոխությունից հետո
Շաբաթական 2-3 անգամ նա այցելել է մարզասրահ և չի պահպանել ոչ մի սննդակարգ: Ըստ Ադելի, ինքն այժմ ավելի շատ է ուտում, քան առաջ:
Բացի այդ, Ադելի կյանքում նոր սեր է հայտնվել: Նա այժմ հանդիպում է բասկետբոլայի գործակալ 39-ամյա Ռիչ Փոլի հետ:
Ադելը՝ ընկերոջ, Ռիչ Փոլի հետ