Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոբչակի մասնակցությամբ վթարի զոհերի թիվն ավելացել է

18:30, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Սոբչակի մասնակցությամբ վթարի զոհերի թիվն ավելացել է

Ինչպես արդեն հայտնի է, ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Կրասնայա Պոլյանայի ճանապարհին մահացու վթարի մասնակից է դարձել: Հոկտեբերի 9-ին նրան տեղափոխող մեքենան, որի ղեկին եղել է այլ վարորդ, հանդիպակաց գոտի դուրս գալուց հետո բախվել է մեկ այլ մեքենայի: Վերջինիս ուղևորներից մեկը՝ 35-ամյա մի կին, տեղում մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այսօր, սակայն, վիրավորներից մեկը՝ 29-ամյա կինը ևս մահացել է հիվանդանոցում:

Սոբչակը հայտնել է, որ ինքը ևս տուժել է վթարից՝ ստանալով ուղեղի ցնցում և բազմաթիվ տրավմաներ: Նա հոսպիտալացումից հրաժարվել է: Ավելի ուշ Սոբչակը հայտնել է, որ մեքենան իրենը չի, ինչպես նաև՝ վարորդը: «Ես վարորդին չեմ շտապեցրել, հանդիպակաց գոտի դուրս գալը եղել է նրա որոշումը»,- ասել է նա:

10592 | 0
Facebook