Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի

18:00, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը հասել է 46.6%-ի

Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն, համապատասխան շրջանների որոշ համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6%-ը:

Մասնակիցների թիվն, ըստ ընտրական տեղամասերի, հետևյալն է.
     Ասկերանի շրջան

Խաչմաչ՝ 143 ընտրողներից 73 կամ 51.0%,

Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 58 կամ 56.9%,

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 59 կամ 60.2%,

Մարտունու շրջան

Հերհեր՝ 399 ընտրողներից 156 կամ 39.1%։

Ընտրություններին մասնակցում են համայնքի ղեկավարի 6 և համայնքի ավագանու անդամի 5 թեկնածուներ:

| | |
1137 | 0
Facebook