Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թաթարստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 16 մարդ

14:36, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Թաթարստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 16 մարդ

Թաթարստանում պարաշյուտիստներով ինքնաթիռի կործանման հետևանքով նախնական տվյալներով՝ 16 մարդ է զոհվել, 7 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
     Այժմ տեղում աշխատում են ՔԿ տրանսպորտի կենտրոնական միջշրջանային վարչության հետաքննիչները:

Կործանված L410 ինքնաթիը երկու շարժիչ ունեցող ինքնաթիռ է, որը կիրառվում է շրջանային ուղիներում: Ինքնաթիռի կոմերցիոն շահագործումը մեկնարկել է 1973 թվականին:

4714 | 0
Facebook