Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Կա՛մ ռուս-իրանական շահերն այժմ ավելի շատ են համընկնում ՀՀ շահերի հետ, կա՛մ ադրբեջանաթուրքական հարձակման 2-րդ փուլը սա էր». Նաիրի Հոխիկյան

14:06, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
«Կա՛մ ռուս-իրանական շահերն այժմ ավելի շատ են համընկնում ՀՀ շահերի հետ, կա՛մ ադրբեջանաթուրքական հարձակման 2-րդ փուլը սա էր». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, թե Իսրայելի զինված ուժերը տեղակայվել են Ադրբեջանի սահմանին՝ ընդդեմ Իրանի։ Գեներալը նաև նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձում են մեր տարածաշրջանում անկայունությունը խորացնել։
     Միաժամանակ տեղեկություններ են ստացվում Իրանից, որ թուրքական հատուկ ծառայությունները տեղակայվել են Հորադիզում՝ կրկին թիրախավորելով Իրանի տարածքը։
     Մյուս կողմից Նախիջևանում թուրքական և Քաշաթաղի շրջանում կուտակված ադրբեջանական զորքերը երկու կողմից թիրախավորել են Սիսիանի մոտ տեղակայված ռուսական ռազմաբազան։
     Բոլոր այս փաստերը գալիս են ապացուցելու, որ.
     Կա՛մ ռուսական ու իրանական շահերը հիմա ավելի շատ են համընկնում Հայաստանի շահերի հետ, և մենք մեկ բնական դաշինքի մեջ ենք, կա՛մ 2020-ին Արցախի վրա ադրբեջանաթուրքական հարձակման երկրորդ փուլը սա էր լինելու, դրա համար ռուսներն արագ տեղակայվեցին Սյունիքում ու Արցախում, իրանցիներն էլ սկսեցին պատրաստվել իրենց հյուսիսային շրջանների պաշտպանությանը։
     Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ականջները շատ ցայտուն են երևում»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
5434 | 0
Facebook