Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

ԱՆ-ն՝ կորոնավիրուսի թվերը բարձր ներկայացնելու հրապարակման մասին

12:48, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
ԱՆ-ն՝ կորոնավիրուսի թվերը բարձր ներկայացնելու հրապարակման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել. «Անդրադառնալով «pastark.am» կայքում հրապարակված «Առողջապահության նախարարությունը կորոնովիրուսի թվերը բարձր է ցույց տալիս, գերատեսչությանը շտապ մաթեմատիկոս է անհրաժեշտ» վերտառությամբ հոդվածին` հարկ ենք համարում նշել, որ հոդվածում առկա եզրահանգումներն ամբողջությամբ սխալ են։
     Խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ աչքի անցկացնել վիճակագրությունը` չանտեսելով այլ հիվանդություններով պայմանավորված, սակայն COVID-19 դրական ախտորոշում ունեցած պացիենտների մահվան ցուցանիշները։ Սա հաշվի առնելու դեպքում հաշվարկները ճշգրիտ կլինեն։
     Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։
     Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «pastark.am» կայքից հերքել տարածած տեղեկությունը»:

| | |
3032 | 0
Facebook