Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Նման անգրագիտություն հրապարակավ ներկայացնելն ու չհասկանալն ախտորոշում է». Արթուր Սաքունց

10:42, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
«Նման անգրագիտություն հրապարակավ ներկայացնելն ու չհասկանալն ախտորոշում է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի գիտություն ԱԺ պետաիրավական հանձնոժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ շատ ու շատ անգամ ավելի զարգացած ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Ֆրանսիան է, պետության նախագահը կարևորում է քաղհասարակության դերը, ի տարբերություն չափից դուրս զարգացած ԱԺ հանձնաժողովի նախագահի, ըստ որի ժողովորդավարական պետությունում քաղհասարակությունն անելիք չունի։
     Նման անգրագիտություն հրապարակավ ներկայացնել, ու չհասկանալ, որ ասվածը անգրագիտություն է, ախտորոշում է։
     Հիմա հարց ԱԺ քաղաքական մեծամասնությանը․ նման մտածելակերպ ունեցողը կարո՞ղ է համապատասխանի ժողովրդավարական հավակնող պետության ոչ միայն օրենսդիր մարմնի պհանաջներին, այլ հենց ժողովրդավարության սկզբուքները՝ որպես գերակա հռչակած քաղաքական մեծամասնության կազմում, դեռ դա քիչ է, նաև ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
     Ուղղել միշտ էլ կարելի է, եթե, իհարկե, կա քաղաքական կամք, ոչ թե հովանավորչություն»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
| | |
3441 | 0
Facebook