Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Հին Երևանի վերջին մասունքներից». Ռուբեն Շուխյան

23:42, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Հին Երևանի վերջին մասունքներից». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Հին Երևանի վերջին մասունքներից. Երևանի նահանգապետարանի վարչական շենքը Հանրապետության փողոցում: 20-րդ դարասկզբի (1901) շինություն է, որը նախագծել է երևանյան տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանը:
     Երևանի ամեն մի պատմական շենք ներկայումս պահպանման և հոգատար վերաբերմունքի մեծ կարիք ունի: Ընդհանրապես, Երևանի դերը Հայաստանի նորագույն պատմության մեջ բացառիկ է, և այն պետք է ամեն առիթով ընդգծել, բարձրացնել և կարևորել: Նշենք, որ արդեն 1501 թվականից սկսած՝ Երևանը Պարսկաստանի կազմում դառնում է համանուն բեգլարբեկության (կուսակալության, մոտ 45 հազար քմ տարածքով) վարչական կենտրոնը, որի հիմնական բնակչությունը հայերն էին կազմում՝ այդպիսով փաստացի դառնալով Արևելյան Հայաստանի մայրաքաղաքը»:

«Հին Երևանի վերջին մասունքներից». Ռուբեն Շուխյան
«Հին Երևանի վերջին մասունքներից». Ռուբեն Շուխյան
Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
| | |
3598 | 0
Facebook