Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանից իսրայելական լրտեսությունն ամբողջովին վերահսկվում է». իրանցի գեներալ

18:30, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանից իսրայելական լրտեսությունն ամբողջովին վերահսկվում է». իրանցի գեներալ

Ադրբեջանում իսրայելական լրտեսությունն ամբողջովին վերահսկվում է, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Հուդարզին:

Նրա խոսքերով, իրանական սահմանը, հատկապես հյուսիսում և հուսիս արևմուտքում, «անանվտանգ է և անհանգստանալու կարիք չկա»:

Ըստ Հուդարզիի, իսրայելցիներն Ադրբեջանում տեղակայվել են «կարևոր ու զգայուն վայրերում՝ լրտեսություն անելու մտադրությամբ»:

Թեհրանը բազմիցս զգուշացրել է հյուսիսում գտնվող իր հարևաններին՝ սահմանի մոտ իսրայելցիների ներկայության մասին, նշել է գեներալը:

6575 | 0
Facebook