Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Փաշինյանին, դա կարողացավ անել Ռոբերտ Քոչարյանը». Աշոտ Սարգսյան

17:24, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Փաշինյանին, դա կարողացավ անել Ռոբերտ Քոչարյանը». Աշոտ Սարգսյան

ՀԱԿ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի հրեշտակ չէր կարող փրկել Ն. Փաշինյանին իր վարած խայտառակ քաղաքականության հետևանք պատերազմից ու դրա բերած արհավիրքներից հետո։ Ոչ միայն փրկել՝ դեռ նորից իշխանություն պարգևել։ Դա կարողացավ անել Ռ. Քոչարյանը։
     Ոչ մի հրաշագործ չէր կարող տասը տարի քաղաքական կոմայի մեջ գտնվող Ռ. Քոչարյանին վերակենդանացնել։ Ոչ միայն վերակենդանացնել, այլ նաև խորհրդարան բերել որպես երկրորդ քաղաքական ուժ։ Դա կարողացավ անել Ն. Փաշինյանը։
     Սրանք հիմա արդեն տարածված պատկերացումներ են։
     Անհնար է մտածել, որ սա պատահականությունների արդյունք է, այլ ոչ թե ԳՈՐԾԱՐՔ, մի գործարք, որը կարողացավ երկուստեք այդչափ շահեկան ու կենսական լինել՝ համատարած խաբելով ու մոլորեցնելով մի ամբողջ ժողովրդի»։

Աղբյուրը` Աշոտ Սարգսյան
| | |
5960 | 0
Facebook