Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Հակո՛բ ջան, դատարկաբանությունների մասով դժվար թե մրցակից գտնես». Հայկ Մարտիրոսյան

15:48, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Հակո՛բ ջան, դատարկաբանությունների մասով դժվար թե մրցակից գտնես». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Հակոբ Բադալյանը, որ հայտնի է նրանով, որ հաճախ լղոզված, բայց երկրի համար դժոխային այս իրավիճակում արևադարձային որևէ կղզու անվրդով բնակչին վայել բուդդայական հանգստությամբ ոչինչ չասող, բայց խելացի թվացող մտքեր է արտահայտում, ինչպես նաև, որ հաճախ լվանում և մաքրաջրում է ռեժիմի տարբեր արարքները, և անհայտ է նրանով, որ չունի բարձրագույն կրթություն, բայց քաղաքականության վերաբերյալ բարձրագույն հեղինակությամբ է բարբառում` ծաղրում է իմ այն պնդումը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատերազմի օրերին զենք են առաջարկել Հայաստանին և Հայաստանը մերժել է։
     Բադալյանը չի էլ կարող պատկերացնել, որ քաղաքականության մեջ լինում են իրավիճակներ, երբ ուղղակի հղում չես կարող անել։ Չես կարող, որովհետև առնվազն հինգ պատճառ կա դրա համար։
     Եվ մարդը դրա վրա թեզ է կառուցում ու իմ պնդումը դատարկախոսություն հռչակում։
     Հակոբ ջան, դատարկաբանությունների մասով դժվար թե մրցակից գտնես։
     Հաջորդ անհիմն կսմթոցիդ էլ առավել համապարփակ և ոչ ականջահաճո արձագանք կլսես»:

Հակոբ Բադալյանի գրառումը
Հակոբ Բադալյանի գրառումը
| | |
2869 | 0
Facebook