Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում». Արման Աբովյան

15:36, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում». Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։
     Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ «հայերը գլուխը ջարդի»:
     Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով, Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է «ամեն գնով բարիշել թուրքերի հետ»։
     Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։
     Մի ձայն հանեք տնաշեններ։
     Հ.Գ. Այսօր ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել է արցախցի մի գյուղացու, իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է հայ դիրքապահ։
     Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում»:

Աղբյուրը` Արման Աբովյան
| | |
3630 | 0
Facebook