Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Հայկ Մարությանի «շնորհավորական» տեքստը թախիծից ու կարեկցանքից բացի, այլ զգացողություններ չի առաջացնում». Էդգար Ղազարյան

15:24, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայկ Մարությանի «շնորհավորական» տեքստը թախիծից ու կարեկցանքից բացի, այլ զգացողություններ չի առաջացնում». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Երևանի օրն է, որի կապակցությամբ որևէ ուղերձ ու շնորհավորանք չի հնչել շրջագայությունների մեջ գտնվող Հանրապետության նախագահից և պատվաստման գործում ձերբակալություններով և կալանքներով զբաղվող ՀՀ վարչապետի կողմից, անգամ հիշատակում չկա Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային էջում։
     Միակ հիշատակումը Facebook-ի օգտատեր Հայկ Մարությանի կողմից է, որի «շնորհավորական» տեքստը թախիծից ու կարեկցանքից բացի, այլ զգացողություններ չի առաջացնում։
     Այսօր այն Երևանի օրն է, որ նախկին «հանցավոր», «կոռումպացված» ռեժիմը մեծ շուքով, քաղաքի բոլոր փողոցներում տոնական տրամադրությամբ «Իմ սրտի մայրաքաղաք» և այլ կարգախոսներով տոնում էր ամեն տարի։
     Անգամ Քո փողոցները փակելով իշխանության եկած, իսկ հետո այդ փողոցներում Քո զավակների անուններով սև ժապավեններ կապած իշխանությունների կամքից, գործողություններից և անգործություններից․ «Սիրում եմ Քեզ իմ Երևան ու չգիտեմ ինչի համար․․․»։
     Հ․Գ․ Ի դեպ, Հանրապետության նախագահը հիմնադրել է «Երևան իմ սեր» անունով մի հիմնադրամ, որի ծրագրերով է իրագործել մի շարք PR ակցիաներ, ընդհուպ մինչև Մեծ Բրիտանիայի արքայազնի մասնակցությամբ»:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
| | |
2571 | 0
Facebook