Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«2803-ամյա Երևանը դարձավ դագաղների և սև լենթերի քաղաք». Վահան Բաբայան

23:12, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«2803-ամյա Երևանը դարձավ դագաղների և սև լենթերի քաղաք». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ էր չէ՞, որ Երևանը խաղաղ էր, որ մարդիկ տոն էին նշում, որ երիտասարդությունը մասնակցում էր իր սեփական քաղաքի տոնին և անկեղծ ուրախանում էր, վա՞տ էր չէ, որ կար տրամադրություն և անկախ դժվարություններից մենք բոլորս միասնական էինք և վստահ, որ հաղթանակած երկրի մայրաքաղաքը պետք է տոնի իր հաղթանակած և վերածնված լինելու տոնը:
     Դուք մերժեցիք էս կյանքը, դուք թաղեցիք սերունդների հույսը ու հավատը, դուք ջնջեցիք պատմությունը:
     Երևանը դարձավ դագաղների և սև լենթերի քաղաք, Երևանը դարձավ ատելության և սևի ու սպիտակի մայրաքաղաք և արվեց ձեր ձեռքով, դա արվեց այս օրը չնշելու, տոնը վերացնելու, մարդկանց պախարակելու, իրենց արված աշխատանքը սևացնելու համար և շվոնդերների ու շարիկովների ժամանակը ապահովելու համար:
     Ցավ և ուրիշ ոչինչ...»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
| | |
1818 | 0
Facebook