Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով

11:30, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլանիա՝ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի մայրաքաղաք, և հյուրընկալվել Բոլոնիայի համալսարանում։

Բոլոնիայի համալսարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահին կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով պարգևատրելու արարողությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ստանալ այս համալսարանի ամենաբարձր մեդալը՝ իմանալով, որ իմ անունը լինելու է մեծ գրողների ու գործիչների, նաև իմ լավ բարեկամ, Իտալիայի նախագահ Մատարելլայի, Հռոմի Պապի կողքին, ովքեր այս մեդալին են արժանացել»,- ասել է նա։

Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով
| | |
720 | 0
Facebook