Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Մայրն ասում է՝ Սամվելն ապրեց 20 տարի... մի օր պակաս». Արամ Գևորգյան

17:12, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Մայրն ասում է՝ Սամվելն ապրեց 20 տարի... մի օր պակաս». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվելը Երևանից էր, բանակ էր զորակոչվել 2019-ին։ 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո տեղափոխվել էր Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ։ Հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար։ Նա նաև Տավուշի հուլիսյան մարտերին էր մասնակցել։
     Սեպտեմբերի 27-ից Սամվել Գևորգյանը պատերազմի ամենաթեժ կետերում է: Այդ օրը հասցրել էր ընկերուհուն՝ Աննային, հաղորդագրություն գրել. «Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»։
     Սամվելը զոհվեց անօդաչուի հարվածից մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 8-ին, իր 20-ամյակից մեկ օր առաջ։ Մայրն այդպես էլ ասում է. «Ինքը ապրեց 20 տարի... մի օր պակաս»։
     Սամվելի հարազատ 108 միջնակարգ դպրոցում նրան նվիրված հուշ-ցերեկույթ էր։ Նաև նրա ընկերուհու՝ Աննա Մկրտչյանի հեղինակած «Կապուտաչյա հերոսը» գրքի շնորհանդեսը։ Գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների վերականգնմանը։
     Սամվել ապրեց ընդամենը 20 տարի... 1 օր պակաս, բայց նրա ու նրա պես հազարավոր տղերքի անձնազոհության պատմությունները մենք պետք է հիշենք հարյուրամյակներով։ Էս տղերքը գիտեին, որ գնում են գիտակցված մահվան, գիտեին, որ մեծ հավանականությամբ զոհվելու են, բայց դա չստիպեց նրանց փախչել կամլքել իրենց վստահվածդիրքը։ Հողի վրա ամուր կանգնած մինչև վերջին շունչը պայքարեցին հայրենի հողի պաշտպանության համար։
     Խունկ ու խոնարհում հիշատակիդ, Սամվե՛լ ջան»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
| | |
1312 | 0
Facebook