Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Պատերազմի օրերին զանգել էր մորն ու ասել՝ մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին». Արամ Գևորգյան

10:18, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Պատերազմի օրերին զանգել էր մորն ու ասել՝ մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Հարությունյան Հարությունը Երևանից էր։ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան։ Դեռևս 2017-ին էր զորակոչվել բանակ, ծառայել Մարտունի 3-ում: Չնայած նրան, որ 2019-ին էր զորացրվել, պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 27-ին Հարությունն արդեն Ասկերանում էր։
     Պատերազմի օրերին մի օր զանգել էր մորն ու ասել.
     - Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին (ընկերուհուն) ու կանչիր, թող գա մեր տանը քո աչքի առջև հաց ուտի:
     Արփինեն եկավ, բայց սեղանին դրված թխվածքը կուլ չգնաց առանց Հարութի, ասաց.
     - Թող մնա, ինքը կգա, կուտի...
     Չեկավ Հարությունը... Մեկ տարի առաջ հոկտեմբերի 8-ին, Ակնայի (Աղդամի) դիրքերը պաշտպանելիս անօդաչուի հարվածից զոհվեց Հարությունը։
     Ընկերները պատմում են, որ որտեղ վտանգ էր, այնտեղ Հարութն էր։ Երբեք չէր ընկճվել, միշտ երգով ու հումորով է անցկացրել պատերազմի ընթացքը։ Աշուղական ու հայրենասիրական երգեր էին երգում, բարձր պահում զինվորների ոգին։
     Հիշատակդ վառ, Հարութ ջան, հիշատակդ վառ, հայրենասեր տղա»:

Աղբյուրը` Արամ Գևորգյան
| | |
3059 | 0
Facebook