Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Բացի հայ ժողովրդից՝ էլ ո՞վ պիտի այդ բացահայտումից վրդովվեր». Հայկ Մանասյան

23:42, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Բացի հայ ժողովրդից՝ էլ ո՞վ պիտի այդ բացահայտումից վրդովվեր». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, Ագնեսայի հարցին պատասխանելիս ասում է. «Եթե կանգնեի ու հանրությանը բաց ներկայացնեի բանակցային այն վիճակը որ ժառանգել էինք նախկին բանակցողներից, այն է՝ 7 շրջանները պիտի վերադարձնենք ու ադրբեջանցի փախստականները պիտի վերադառնան Շուշի և այս ամենն առանց Արցախի կարգավիճակի, ապա, (ուշադիր), ապա դա կդառնար միջազգային սկանդալ...»:
     Հիմա հարց, եթե ՀՀ վարչապետը բացահայտում է, թե ինչ կարգի է մեր հերն անիծված, ինչո՞ւ պիտի դա դառնար միջազգային սկանդալ։ Խնդրում եմ հասկացողներին ինձ բացատրել։ Բացի հայ ժողովրդից՝ էլ ո՞վ պիտի այդ բացահայտումից վրդովվեր»:

Աղբյուրը` Հայկ Մանասյան
| | |
3890 | 0
Facebook