Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

«Չգիտի՞, որ ՀՀ օրենքում չկա արտոնված և չարտոնված հավաք հասկացություն, թե՞ իշխանական բարիքներից օգտվելն է ստիպել «մոռանալ»»․ Մ․ Հարությունյան

23:00, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Չգիտի՞, որ ՀՀ օրենքում չկա արտոնված և չարտոնված հավաք հասկացություն, թե՞ իշխանական բարիքներից օգտվելն է ստիպել «մոռանալ»»․ Մ․ Հարությունյան

Լրագրող Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ «Առավոտի»՝ կարկառուն ՔՊ-ական, կարկառուն իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն ասել է՝
     «Դուք ինձանից լավ գիտեք՝ «Հավաքների ազատության մասին» օրենքով ակցիաները լինում են արտոնված և լինում են չարտոնված: Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ: Չգիտեմ հատկապես ինչի համար են բերան ենթարկել»:
     Փաստորեն նախկինում ազատությունների ջատագով, մոտ 10 տարի հակակոռուպցիոն կազմակերպության իրավախորհրդատու աշխատած իրավաբանը չգիտի, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում չկա արտոնված և չարտոնված հավաք հասկացություն։
     Չգիտի՞, թե՞ իշխանական բարիքներից օգտվելն է ստիպել «մոռանալ» այս տարրական բանը»։

| | |
1458 | 0
Facebook