Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Նոյեմբերի 10-ը պետք է դառնա միջազգային իրավունքի խախտման հանդեպ միջազգային պարսավանքի օր»․ Հովսեփ Խուրշուդյան

22:06, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Նոյեմբերի 10-ը պետք է դառնա միջազգային իրավունքի խախտման հանդեպ միջազգային պարսավանքի օր»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Նոյեմբերի 10-ին, երբ Ադրբեջանում կտոնեն Արցախի հանդեպ իրենց սանձազերծած ագրեսիայի հաղթանակը, Մինսկի խմբի եռանախագահները, կարծում եմ, պետք է լինեն Արցախում, իսկ եթե դա անհնար լինի՝ գոնե Հայաստանում, և այցելեն պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների պանթեոն՝ Եռաբլուր։ Եթե, իհարկե, իրենք համարում են, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և համանախագահ երկրների նախագահների բարձր հովանու ներքո հաստատված հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից առաջին և գլխավորը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը որևէ արժեք է ունեցել և շարունակում է ունենալ։
     Կարծում եմ ՀՀ ԱԳՆ պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ։ Նոյեմբերի 10-ը պետք է դառնա ոչ թե ագրեսորի փառաբանության, այլ միջազգային իրավունքի խախտման հանդեպ միջազգային պարսավանքի օր։
     Այլ միջոցառումներ ևս անհրաժեշտ կլինեն, որի մասին առաջարկում եմ մտածել և բարձրաձայնել»։

| | |
841 | 0
Facebook