Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդություն է ներկայացվել. դատական նիստը հետաձգվել է

20:18, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդություն է ներկայացվել. դատական նիստը հետաձգվել է

Շառավիղ մեդիա գրուպի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով դատական նիստը։
     Պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել են Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը հետաձգվել ու նշանակվել է նոյեմբերի 5-ին։ Հաջորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազը իր դիրքորոշումը կհայտնի»։

| | |
888 | 0
Facebook