Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան

19:30, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՏԵՐԱԶՄ, որով կավարտվի մեր իրականությունը։
     Վախենո՞ւմ եք։ Ես` չէ։ Դրա փոխարեն պատրաստվում եմ։ Մարտական պատրաստվածության դասընթացներ, դաշտային վարժանքներ և այլն։
     Ինչու՞ եմ դրա մասին պատմում ձեզ, որովհետև ամենժամյա դիտարկումներ եմ անում, մշտադիտարկում։
     Առաջին լուսանկարում թուրք֊իրանական սահմանին կառուցված բետոնից պատն է։

«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան
«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան

Այսօր ավարտվել է դրա 54 կիլոմետրանոց հատվածին ավելացված 20 կիլոմետրանոց կտորի շինարարությունը։ Բետոնի պատի հաստությունը մոտ կես մետր է, բարձրություն` 3 մետր։ Վանի նահանգապետը շինարարության ավարտի կապակցությամբ հայտարարություն է արել, որ սահմանի բետոնապատման աշխատանքները շարունակվելու են։
     Պատի ողջ երկայնքով 104 ամրացված հենակետ կա կառուցված։ Թուրք֊իրանական սահմանը վերահսկում են այս պահին մի քանի տասնյակ միավոր զրահամեքենաներ, անօդաչու հետախուզական ու հարվածային թռչող սարքեր։ Տեղադրվում են ջերմային ու գիշերային տեսանելիության սարքեր։
     Դրան զուգահեռ արդեն երկրորդ ինքնաթիռն է թուրքիայից թռնում ադրբեջան` ռազմամթերքով բեռնված։

«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան
«Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում»․ Դավիթ Գրիգորյան

Շնորհակալություն, որ գոնե ՀՀ օդային տարածքով չի թռնում։
     Եվ այս ամենի ֆոնին, երբ թշնամին կրկին մինչև ատամները զինվում է, պատերազմ է պլանավորում, Երևանում նստած անմեղսունակները խաղաղություն են քարոզում։ Ուզում եմ հասկանալ. գուցե նրանք գիտեն մի բան, որ մե՞նք չգիտենք։
     Հետո հասկանում եմ, որ դժվար թե, որովհետև սրանց գործողություններն առնվազն վերջին երկու տարում միմիայն աղետի են հանգեցրել։
     Տարածաշրջանում բոլորը զինվում են, մենք` զինաթափվում։
     Սկսեք կրակել սովորել։
     Պայքա՛ր, ոչ թե նահանջ։
     Պահա՛նջ, ոչ թե զիջում»։

| | |
1515 | 0
Facebook