Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

02:06, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»: Հավանական ու անհավանական սցենարներ:
     1. Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է՝ մինչև ավելի հարմար ժամանակների գալը:
     2. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախյան վերջին պատերազմի իր օգուտները չսահմանափակվեն միայն տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմամբ, այլև Ադրբեջանն էլ միանա ԵԱՏՄ-ին ու տարածաշրջանն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Իրանն ու Թուրքիան այդ ժամանակ պարզապես գլուխ են քորում ու անցնում իրենց ավանդական խնդիրների լուծման գործին:
     3. Ով ինչ կարողանում` փախցնում է: Ռուսաստանը Հայաստանն ու Արցախի մնացորդները, Թուրքիան Ադրբեջանն ու Արցախի և Սյունիքի կտորները, Իրանն էլ, դե քանի որ ուրիշ տանելու բան չի մնում, հավանաբար Նախիջևանը:
     4. Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը նստում պայմանավորվում ու մի նոր Կարսի պայմանագիր են կնքում` հնարավոր դարձնելով 1000 ու 1 նոր սցենար:
     5. Երեք գերտերությունները միմյանց դեմ աշխարհաքաղաքական և/կամ քաղաքակրթական դաշինքներ են ստեղծում ու սկսում հակառակորդին դուրս մղել տարածաշրջանից:
     6. Արևմուտքը գալիս ու բոլորի քարտերը խառնում, նոր խաղ է սկսում:
     Ո՞ր սցենարն եք հավանական համարում: Իսկ անհավանակա՞ն: Առաջարկեք ձեր տարբերակները»:

| | |
2580 | 0
Facebook