Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Համացանց

Վաղը «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար

18:36, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Վաղը «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սիրելի բարեկամներ, վաղը Երևանի օրվա կապակցությամբ «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար (աշխատանքային ժամերը` 10:30-16:40): Բացի այդ, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն Էրեբունի և Շենգավիթ թանգարաններին կից ուսումնական պեղավայրերում դպրոցահասակները կարող են անվճար մասնակցել «Արի պեղենք միասին» կրթական ծրագրին և հնագետի օգնությամբ իրականացնել «պեղումներ» և հայտնաբերել հետաքրքիր գտածոներ: Իսկ Կարմիր բլուր հնավայրում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն կարող եք ականատես լինել հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին, ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել հենց հնագետներին:
     Տեղեկացնում ենք նաև, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների անվճար այցելություններն իրենց մեջ չեն ներառելու էքսկուրսիոն ծառայությունները: Դրանք գործելու են միայն նախօրոք ամրագրված էքսկուրսիաների համար:
     Հոկտեմբերի 9-ին նախատեսվում էր Էրեբունի թանգարանում հայ վաստակաշատ ճարտարապետ-վերակազմող Ստեփան Նալբանդյանի հիշատակին նվիրված Մեղրիի Անապաստանաց վանքի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացումը, սակայն Ստեփան Նալբանդյանի մտերիմ ընկեր, Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի անժամանակ մահվան պատճառով ցուցադրությունը հետաձգվելու է որոշակի ժամանակով»:

| | |
2011 | 0
Facebook