Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

Արարատ Միրզոյանը նոր օգնական ունի

18:12, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը նոր օգնական ունի

Արարատ Միրզոյանի նորանշանակ օգնական Գառնիկ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ընկերնե՛ր, հարազատնե՛ր, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում:Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին:
     Շնորհակալություն եմ հայտնում նաև յոթերորդ և ութերորդ գումարումների Ազգային ժողովի նախագահներ Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին բարձր վստահության համար: Շնորհակալություն ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության մեր թիմին` կատարած հսկայական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
     Օրենսդիր մարմնից գործադիր անցումն այս պահին ինձ համար կարծես հրամայական լիներ, ուստի կրկնակի պատասխանատվություն եմ զգում, որ իմ այս քայլն անպայման հետագայում արդարացված լինի:
     Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան բոլորիս»:

| | |
2542 | 0
Facebook