Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Արմենիա ԲԿ-ում հրաժարվել են չափել թոքաբորբով հիվանդի սատուրացիան»․ Ռուբեն Ստեփանյան

17:40, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Արմենիա ԲԿ-ում հրաժարվել են չափել թոքաբորբով հիվանդի սատուրացիան»․ Ռուբեն Ստեփանյան

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ էս պահը Արմենիա ԲԿ-ի մասին բոլոր վատ մեկնաբանությունները փորձել եմ չբարձրաձայնել ու ամեն կերպ պաշտպանել։ Բայց հրաժարվել չափել հիվանդի սատուրացիան, ոչ մի բանով չի արդարացվում։ Ծանոթներիցս մեկը կրծքավանդակի օրգանների ՀՇ-ի համար դիմել է Իզմիրլյան ԲԿ, դուրս եկել հիվանդանոցից ու ճանապարհին զանգել ինձ։ Բանավոր ասվել է, որ մոտ 50% թոքաբորբ ունի։ Որպեսզի հետագա անելիքը հստակ իմանամ, խնդրեցի ճանապարհին մտնել ցանկացած հիվանդանոց ու չափել սատուրացիան։ Էդ պահին ամենամոտը Արմենիա ԲԿ-ն էր։ Ընդունարան մտնելուց հետո բժիշկը կատեգորիկ հրաժարվում է չափել։ Զանգում եմ անձամբ, ներկայանում՝ ով եմ, որտեղ եմ աշխատում։ Խնդրում եմ չափել սատուրացիան, որովհետև հիվանդը դժվարաշնչություն ունի, միգուցե շտապ հոսպիտալացման կարիք կա։ Ստանում եմ պատասխան՝ մենք մի պուլսօքսիմետր ունենք, չենք կարող երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբով հիվանդի սատուրացիան չափել։ Ցավալի է, որ բժիշկները թոքաբորբով հիվանդի սատուրացիան հրաժարվում են չափել և երկրորդ, ավելի ցավալի է, որ չգիտեն ախտահանման մասին ու որ ունեն ընդհամենը մեկ պուլսօքսիմետր։ Ավել բան չեմ ասում։ Սա խոսում է հիվանդանոցում աշխատող պերսոնալի պրոֆեսիոնալիզմի բացարձակ բացակայության մասին։ Էսքանը»։

| | |
3418 | 0
Facebook