Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Համացանց

«Ինչո՞ւ չի հրամայում պատասխանատվության կանչել ոլորտի այն դեմքերին, որոնք չեն ապահովել ժամանակին 2-րդ պատվաստում ստանալու քաղաքացու իրավունքը». Նարինե Դիլբարյան

14:54, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Ինչո՞ւ չի հրամայում պատասխանատվության կանչել ոլորտի այն դեմքերին, որոնք չեն ապահովել ժամանակին 2-րդ պատվաստում ստանալու քաղաքացու իրավունքը». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Պահանջ-հարցապնդում երեկ կառավարության նիստին ահաբեկող ցասում և հրահանգներ սփռող Փաշինյանին, որ այդպես զայրացած ԱԱԾ-ին, դատախազությանը և համապատասխան մարմիններին հրամայում էր միջոցներ կիրառել չպատվաստվող, պատվաստանյութը փչացնող, հակապատվաստումային քայլեր կամ թղթերի կեղծում կատարող քաղաքացիների հանդեպ, ինչո՞ւ նույն վճռականությամբ չի հրամայում պատասխանատվության կանչել ոլորտի այն դեմքերին, որոնք չեն ապահովել առաջինից հետո ժամանակին երկրորդ պատվաստում ստանալու քաղաքացու իրավունքը: Արդեն բազմաթիվ մարդիկ Սինոֆարմ ստանալուց հետո չեն կարողանում իրենց հասանելիք երկրորդ պատվաստումը ստանալ, որովհետև պոլիկլինիկաները հայտարարում են, թե միայն Աստրազենեկա ունեն, ու չգիտեն էլ՝ երբ կստանան անհրաժեշտ չափաբաժիններ այլ տեսակից: Ընդ որում՝ Առաողջապահության նախարարությունը հակաբժշկագիտական նյութեր է տարածում, թե, ոչինչ, որ 28 օրը լրացել է, կարող եք ավելի ուշ պատվաստվել, երբ լինի՝ կպատվասվեք: Ո՛չ. ոլորտի պատասխանատուները պարտավոր էին հաշվարկել և ապահովել համապատասխան քանակ ամբողջական պատվաստման համար, աշխարհի բազմաթիվ պետություններ հրաժարվում են Աստրազենեկայից, եղածը ՀՀ էին տալիս, ու դա՞ կառավարության աշխատանքի արդյունքն է, այս ի՛նչ գավառականություն է, ԱԱԾ-ն ու դատախազությունը հենց նման անհեթեթ կառավարում իրականացնող կառավարության պատասխանատուների հանդեպ պետք է քայլեր իրականացնեն: Հեշտ է ամեն պատեհ-անպատեհ առիթներով աղաղակել ընտրություններին ստացած ձայների մասին, ձայները տվել են աշխատելու, ոչ թե հոխորտալի ճառեր ասելու և մարդկանց իրավունքները ոտնահարելու համար»:

| | |
1293 | 0
Facebook