Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին

14:06, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին

Սեպտեմբերի 14-ին Apple-ի երկրպագուներն ամբողջ աշխարհում հետևում էին նոր iPhone 13-ի շնորհանդեսին: Իսկ հոկտեմբերի 15-ին արդեն կսկսվի պաշտոնական վաճառքը Հայաստանում:

Apple-ի իրական երկրպագուներին կարիք չկա ավելորդ անգամ պատմելու լիազորված վերավաճառողների պաշտոնական վաճառքների առավելությունների մասին:

Եթե ​​ցանկանում եք ձեռք բերել երաշխիք ձեր iPhone 13-ի համար, սպասարկման որակյալ աջակցություն, ապա այդ կընձեռվի ընդամենը երկու շաբաթից: Նոր iPhone 13-ը Հայաստանում վաճառքի կհանվի հոկտեմբերի 15-ին: Երկար սպասված սարքերի նախնական պատվերները կարելի է կատարել այսօրվանից, դրանք, որպես կանոն, արագ են սպառվում:

Աշխարհի ուժեղագույնը

IPhone 13-ն իր բոլոր տվյալներով կարելի է համարել նորարարություն iPhone-ի շարքում: Նորարարական երկու տեսախցիկների անկյունագծով տեղադրման ձևից մինչև իսկ գերամուր էկրան, գերարագ A15 չիպ և անհավանական հզոր մարտկոց, մի խոսքով iPhone 13-ը կարող է հաղթահարել ցանկացած թվային առաջադրանք, այնպես, ինչպես նախկինում հնարավոր չէր:

Եկեք միասին ուսումնասիրենք iPhone 13-ի հնարավորությունները:

Բեկումնային լուսանկարչություն

iPhone 13-ի համար մշակվել է երկու տեսախցիկի լավագույն համակարգ՝ տեղադրման նոր սխեմայով: Տեսախցիկներն անկյունագծով են տեղադրված: Նոր լայնանկյուն օբյեկտիվն ունակ է 47 տոկոսով ավելի լույս կլանել, այդ պատճառով պատկերները դառնում են պարզ ու հստակ: Իսկ Sensor-shift OIS օպտիկական կայունացման տեխնոլոգիան, որը, ի դեպ, ժամանակին հասանելի էր միայն ու միայն iPhone 12 Pro Max-ի դեպքում, տեսանկարահանումներն ավելի ստատիկ է դարձնում՝ կատարելագործելով ընթացքը:

Եվ սա դեռ ամենը չէ: Հատուկ մշակված գերլայնանկյուն տեսախցիկներն իրենց նոր սենսորներով, թույլ են տալիս լուսանկարների մութ հատվածներն ավելի պարզ տեսնել, իսկ տեսանյութերի դեպքում նվազեցնում են աղմուկը: Smart HDR 4-ի շնորհիվ գույներն ավելի են պարզեցվել, կոնտրաստն ու լուսավորությունը յուրաքանչյուր պատկերի համար ավելի իրական են դարձնում, դա վերաբերում է նաև անբարենպաստ պայմաններում արված լուսանկարներին ու տեսանյութերին:

Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին
Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին

«Cinema Effect»՝ կինոէֆեկտ ռեժիմի մասին

iPhone 13-ի թե՛ առջևի, թե՛ հիմնական տեսախցիկն ունի նոր «Cinema Effect»՝ կինոէֆեկտ ռեժիմ՝ Dolby Vision HDR- ով:

Այն թույլ է տալիս փոխանցել պատկերի խորությունը, ունի ֆոկուսի ավտոմատ փոփոխության հնարավորություն, այնպես, որ յուրաքանչյուր ոք կարող է այնպիսի տեսանյութ նկարահանել, որը կունենա ֆիլմին համահունչ որակ:

iPhone 13-ը միակ սմարթֆոնն է, որն ունակ է խմբագրել պատկերի խորությունն անգամ ձայնագրվելուց հետո:

Գեղեցիկ և ամուր դիզայն

iPhone 13-ը փոփոխությունների է ենթարկվել թե՛ ներսից , թե՛ արտաքինից: 6,1 դյույմանոց էկրանն ունի արտաքին կերամիկական կաղապար, որն ավելի ամուր է, կոշտ, քան որևէ սմարթֆոնի ապակի: Իսկ ալյումինե շրջանակը շքեղություն է հաղորդում iPhone 13-ին և iPhone 13 mini-ին: IP68 3-ի շնորհիվ ունի ջրակայունության բարձր ցուցանիշ: Կատարելագործված OLED Super Retina XDR էկրաններն ապահովում են անհավանական կոնտրաստ ու ճշգրտությամբ փոխանցում են սևի բոլոր երանգները:

Ցերեկային ժամերին Super Retina XDR OLED էկրանը 28 տոկոսով ավելի պայծառ է, բայց և ավելի էներգախնայող:

Գերարագ արտադրողականություն

A15 Bionic պրոցեսորի աշխատանքի արագությունը 50 տոկոսով մեծ է մյուս սմարթֆոնների համեմատ, ինչն էլ iPhone 13-ի համար ապահովում է բարձր արտադրողականություն ու էներգաարդյունավետություն: Նոր GPU գրաֆիկական պրոցեսորն ունի 30 տոկոսով ավելի աշխատունակություն, քան որևէ մրցակից, և ապահովում է ավելի իրական պատկերներ և լուսային էֆֆեկտներ գրաֆիկական խաղերի համար:

Մարտկոցի աշխատանքի ժամկետի բարձրացում iPhone 13-ի մարտկոցի կյանքը զգալիորեն բարելավվել է A15 Bionic չիպի, ավելի հզոր մարտկոցի և էներգիայի օպտիմալացման շնորհիվ: iPhone 13-ի մարտկոցի աշխատանքն, ի տարբերություն iPhone 12-ի, օրական մինչև երկուսուկես ժամով ավելի երկար է տևում:

iPhone 13-ը հասանելի է հինգ շքեղ գույներով՝ վարդագույն, կապույտ, «մութ գիշեր», «փայլող աստղ» և ֆիրմային կարմիր: Հիշողության ծավալը` 64, 128 և 256 ԳԲ:

iPhone 13-ը և iPhone 13 mini-ն ունեն հիշողության ծավալի 3 տարբերակ՝ 128 ԳԲ, 256 ԳԲ 512 ԳԲ, իսկ iPhone 13 Pro-ն և iPhone 13 Pro Max ը առաջինն են, որ ունեն 1 ՏԲ հիշողության ծավալ:

Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին
Անհավանական հզորություն և գեղեցկություն. այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ Հայաստանում նոր iPhone 13-ի թողարկման մասին

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանում iPhone 13-ի պաշտոնական վերավաճառողներից նախապես պատվիրելու հնարավորության վերաբերյալ հետևյալ հղումները՝ Mobile Center, ZigZag, Vega, iStore, Ucom, MTS, Beeline:

| | |
2655 | 0
Facebook