Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես Ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում». ՔՊ-ականը՝ լրագրողին

12:18, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Ես Ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում». ՔՊ-ականը՝ լրագրողին

«Դուք ռուպրով էիք չէ՞ ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք անում ՀՀ-ում, իսկ ինչո՞ւ էր երեկվա ակցիան խոչընդոտվում»,- դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ հարցրեց լրագրողն՝ անդրադառնալով ՀՅԴ ուսանողական միության երեկվա ակցիային: «Նկատե՞լ եք, որ վերջին երեք տարում խոսքի ազատության սահմանն էականորեն կրճատվել է. ով բերանը բացում է՝ մուրճով գլխին են տալիս»,- հավելեց լրագրողը: Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ «վերջին երեք տարում մեր ձեռքին մուրճ չի եղել: Ինչ վերաբերում է ակցիաներին, դրանք լինում են կա՛մ արտոնված, կա՛մ չարտոնված. Ձեր նշած դեպքին ու հանգամանքներին ծանոթ չեմ»: Շարունակելով՝ Վահագն Ալեքսանյանը խոսքն ուղղեց լրագրողին. «Դուք ձեր բերանը շատ հաճախ եք բացում ու շատ հաճախ այնտեղից վիրավորանքներ են դուրս գալիս, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»:

3471 | 0
Facebook