Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան». Հակոբ Բադալյան

13:06, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ահա և ԱՄՆ զգուշացումն Իրանին: Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունն անհրաժեշտ է, քանի որ ներկա վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Խոսնակն ասել է, որ Վաշինգթոնը պատրաստ է դիվանագիտական լուծման և Թեհրանն էլ, որ ասել է, թե մոտ ժամանակներս կվերսկսի Վիեննայի գործընթացը՝ պետք է անի իր քայլը:

«Մենք հույս ունենք, որ «մոտ ժամակներս» սահմանումը կհամապատասխանի «մոտ ժամանակի» մեր սահմանմանը», նշել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Սա է, այլ բան չկա: Թե չէ՝ Իրանն ուզում է «միջանցքը» «փրկել», Իրանն ուզում է վերադառալ բանակցության, բայց Ռուսաստանն ու Թուրքիան են խանգարում: Բա, երբ բանակցում էր, ինչո՞ւ չէին խանգարում:

Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչև միջուկային ծրագրում կապահովի մի հանգրվան, որից այն կողմ արդեն՝ վերջ, Իրանը միջուկային զենք տնօրինող պետություն է: Իսկ այդ հանգամանքն արդեն լինելու է ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրավիճակը հիմնավորապես փոխող հանգամանք:

Իրանի միջուկային զենք ունենալու պարագայում կարող ենք չկասկածել՝ հաջորդ միջուկային տերությունը լինելու է Թուրքիան»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
1262 | 0
Facebook