Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Արկերն ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը». Արամ Գևորգյան

13:42, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Արկերն ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ 2020-ի հունվարին էր զորակոչվել բանակ։ Ասկերանում էր ծառայում։ Պատերազմի օրերին պաշտպանում էր Ակնայի (Աղդամի) դիրքերը։
     31 օր թշնամուն դիմագրավելուց հետո Անդրեասը հոկտեմբերի 28-ին վիրավորում է ստանում. նրանց դիրքի ուղղությամբ արձակված 2 արկերն էլ ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը։ Տղային այրվածքներով տեղափոխում են երևանյան հիվանդանոց։ Շուրջ 10 օր նա պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 6-ի լուսադեմին Անդրեասի սիրտը կանգ է առնում...
     Ապագա տնտեսագետ էր Անդրեասը։ Ուսումը կիսատ թողնելով էր զորակոչվել բանակ։ Անկատար մնացին նրա բազում երազանքներն և իղձերը, կիսատ մնացին նրա ծնողների նպատակները՝ կապված իրենց որդու հետ, դատարկ մնաց Անդրեասի տեղն իր հայրենի Ուրցաձորում։
     Անդրեասը 19 տարեկան էր»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
| | |
2412 | 0
Facebook