Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են. պարզաբանում

00:00, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են. պարզաբանում

Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են, հայտնում է Ոստիկանությունը:
     Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան ուղեկցող ՀՀ քաղաքացի: Պարզվել է, որ տղամարդիկ մետրոյում սիրողական նկարահանում են արել:

| | |
8072 | 0
Facebook