Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի նոր կինը հղի է

22:16, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Սաակաշվիլիի նոր կինը հղի է

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և նրա նոր ընտրյալը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն միտումնավոր են բացահայտել իրենց սիրավեպը: Պատճառն այն է, որ կինը հղի է, հաղորդում է ուկրաինական «Վեստի»-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Միխայիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ 8 տարի անց վերադարձել է հայրենիք, նույն երեկոյան նրան ձերբակալեցին: Այնուհետև նրա նոր կինը՝ Ելիզավետա Յասկոն, հրապարակեց համատեղ տեսահոլովակ, որտեղ նրանք հայտարարում են իրենց հարաբերությունների մասին: Ավելի ուշ Սաակաշվիլիի նախկին կինը՝ Սանդրա Ռուլոֆսը խոստովանեց, որ իր համար այս ամենն անսպասելի էր:

6477 | 0
Facebook