Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աշխարհի ցանկացած կետից կարող եք վիրտուալ շրջել Զվարթնոցով, Երերույքի տաճարով, Սամոսավանքով

21:48, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Աշխարհի ցանկացած կետից կարող եք վիրտուալ շրջել Զվարթնոցով, Երերույքի տաճարով, Սամոսավանքով

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրված է. «Էքսպերիմենտալ լուսանկարիչ, Թումոյի ընկեր Ջեյ Պերեզն այս անգամ թումոցիների հետ սկանավորել է Շիրակում ու Երևանի հարակից մարզերում գտնվող պատմամշակութային վայրերը: Աշխատանքի ընթացքում Թումո Գյումրիի Երևանի և նրանց միացած Ստեփանակերտի ուսանողներն այս կարևոր վայրերի եռաչափ սկանավորումն ու մոդելավորումն են իրականացրել Pix4D Mapper-ով: Հիմա արդեն աշխարհի ցանկացած կետից կարող եք վիրտուալ շրջել Զվարթնոցով, Երերույքի տաճարով, Սամոսավանքով և մի շարք այլ լեգենդար վայրերով: Բոլոր արդյունքները տեսեք Թումո պորտֆոլիոյում»:

6770 | 0
Facebook