Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

19:06, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

Հոկտեմբերի 7-ի երեկոյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: Մայրաքաղաք Տոկիոյում կանգնեցվել է արագընթաց գնացքների աշխատանքը: Ցունամիի վտանգ չկա, սակայն նոր ցնցումների հավանականությունը չի բացառվում:

Այս պահին հայտնի է, որ էպիկենտրոնը գտնվել է Տոկիո և Տիբա պրեֆեկտուրաների սահմանագծին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում, կա առնվազն 20 զոհ:

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում
9343 | 0
Facebook