Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Այսպիսի ձևաչափի մրցույթում հայաստանյան կազմակերպությունը հաղթում է առաջին անգամ». Միքայել Մելքումյան

20:24, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
«Այսպիսի ձևաչափի մրցույթում հայաստանյան կազմակերպությունը հաղթում է առաջին անգամ». Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, գոհունակությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը հաղթող է ճանաչվել ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի կողմից հայտարարված Լեռնահանքային գործունեության պոտենցիալ ազդեցության գնահատումն ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա մոդելային օրենքի մշակման բաց մրցույթում:

Մրցույթն անցավ լուրջ մրցակցային պայքարում, կար ծանրակշիռ մրցակից՝ ի դեմս ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայողի ակադեմիայի:

Մոդելային օրինագծի մշակման աշխատանքները ղեկավարելու եմ ես, խմբում ընդգրկված են նաև ՀՊՏՀ դասախոսներ՝ տ.գ.թ., դոցենտ Ֆրիդա Բահարյանը և տ.գ.թ. Նադեժդա Աֆյանը:

Ցանկանում եմ շեշտել նաև, որ այդ գործում մեր խմբին համակողմանիորեն աջակցել են մեր համալսարանի գիտական և միջազգային հարաբերությունների ստորաբաժանումները՝ ռեկտոր Դիանա Գալոյանի ղեկավարությամբ:

Այսպիսի ձևաչափի մրցույթում հայաստանյան կազմակերպությունը հաղթում է առաջին անգամ:

Որախ եմ, որ մրցույթի նախնական հայտի բազմագործոն գնահատումների փուլում որոշիչ եղավ տարիների իմ օրենսդրական աշխատանքի փորձը և ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների ընթացքում իմ կողմից մշակված բազմաթիվ օրենքների ներկայացվածությունը:

Համոզված եմ՝ սա օգտակար կլինի մեր և ԱՊՀ մյուս պետությունների համար»:

| | |
3171 | 0
Facebook