Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները ակցիայի ևս մեկ մասնակցի բերման ենթարկեցին

15:42, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Ոստիկանները ակցիայի ևս մեկ մասնակցի բերման ենթարկեցին

Քիչ առաջ ոստիկանները Կառավարության առջևից բերման ենթարկեցին ՀՅԴ-ական ևս մեկ ակտիվիստի։ Ոստիկանների խոսքով՝ ցանկացած վիրավորանք քրեորեն պատժելի արարք է։

Նշենք, որ ակցիայի մասնակիցը մինչ բերման ենթարկվելը՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը, որտեղ նա խոսել էր Շուշիի մասին` ասելով, թե ինչու 30 տարվա ընթացքում ներդրումներ չեն կատարվել և բնակելի շենք չի կառուցվել, Փաշինյանին անվանեց ՀՀ թիվ մեկ հողատու։

3821 | 0
Facebook