Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». վարչապետը՝ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը

11:48, հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». վարչապետը՝ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը

«Ամեն անգամ Կառավարության նիստում պտի ասենք՝ 4 հոգի կամ 100 հոգի ինչ-որ բան ա ասո՞ւմ: Ինձ մի՛ ասեք՝ ով ա խանգարում: Գնացե՛ք՝ լուծեք»,- դիմելով Առողջապահության նախարարությանը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խնդիր եմ դրել, գնացե՛ք՝ լուծեք: Վատ ա պատվաստման թվերը, որևէ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով հակապատվաստումային արշավների վերաբերյալ Անահիտ Ավանեսյանի բարձրացրած հարցին: Շարունակելով՝ վարչապետը դիմեց իրավապահ կառույցներին. «Կեղծ պատվաստումների մասին էլ ահազանգ չլսե՛մ. ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: Էդ բժիշկները, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, ու պատվաստանյութը փչացնում, խիստ միջոցներ ա պետք ձեռնարկել... Հո կառավարությունը չի կարա գա նստի, ասի՝ վա՜յ, խանգարում են պատվաստումային գործընթացին»:

9919 | 0
Facebook