Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Թշնամու հետ համագործակցությունն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ և պետական դավաճանություն»»․ Արմեն Այվազյան

01:06, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Թշնամու հետ համագործակցությունն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ և պետական դավաճանություն»»․ Արմեն Այվազյան

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ փաշինյանական խունտան հանգիստ հայտարարում է, թե Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանի համար մեր կողմից փակ է եղել միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ստացվում է՝ հիմա արդեն ամեն ինչ նորմա՞լ է։ Թվարկեմ այն նվազագույն պահանջները, որոնք կատարելուց հետո միայն կարելի էր ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ օդային տարածքն Ադբրեջանի առջև բացելու հարցը.
     1. Ադրբեջանը պետք է առանց որևէ նախապայմանի անհապաղ ազատի հայ ռազմագերիներին,
     2. Ադրբեջանը պետք է հետաքննի և պատժի հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ և նույնիսկ սպանություններ իրականացրած անձանց,
     3. Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Սև լճից և Գեղարքունիքում առաջ տված դիրքերից,
     4. Ադրբեջանական բանակը պետք է դուրս գա առնվազն Շուշիի և Հադրութի շրջաններից և հանձնի այն ռուս խաղաղապահներին,
     5. Ադրբեջանը պետք է փակի իր «Ռազմավարի զբոսայգին»,
     6. Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ սահմանների երկայնքով առաջխաղացման փորձերը, կրակոցներն ու սադրանքները,
     7. Ադրբեջանը պետք է հետ քաշվի Գորիս-Կապան ավտոմայրուղուց և վերադարձնի այն հայկական կողմին,
     8. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր հայատյաց քաղաքականությունն ու քարոզչությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում,
     9. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերջ տա սպառնալիքների և վիրավորանքների լեզվով խոսել հայ ժողովրդի հետ,
     10. Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերջ տա ՀՀ մայրաքաղաքն ու շրջանները կոչել «պատմական ադրբեջանական տարածքներ»

Կրկնում եմ, սա այն նվազագույն, ամենամինիմալ պայմաններն են, որոնք չբավարարվելու դեպքում Ադրբեջանին դեպի Նախիջևան օդային տարածք տրամադրելու հարցը չպետք է անգամ քննարկման առարկա դառնա։
     Իրականում 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի և նրա դաշնակիցների սկսած ագրեսիան գեթ մեկ օրով կանգ չի առել, այն շարունակվում է։
     Իսկ շարունակվող ագրեսիայի պայմաններում թշնամու հետ համագործակցությունն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ և պետական դավաճանություն»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
| | |
1541 | 0
Facebook