Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

18:00, չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
Ամերիաբանկի հատուկ առաջարկը նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր
     նոր՝ «Հրազդան» մասնաճյուղը:

Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:30-18:00:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր՝ տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

6257 | 0
Facebook