Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: Դատարան է եկել Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ Սանասարյանի գործով ցուցմունք տալու համար։ Թորոսյանի խոսքով՝ ՊՎԾ-ում չարաշահումների լուրն ստանալուց հետո ընկերաբար զանգահարել է Սանասարյանին, ինչպես նաև իր մտահոգություններով կիսվել է ԱԱԾ-ի հետ։
«Իմ տպավորությամբ՝ ՊՎԾ աշխատակիցները մինչև վերջ մոլորեցրել են Սանասարյանին՝ վստահության չարաշահման տեսքով»,- ընդգծեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։