Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շուտով ձմեռ է գալիս, բնակարանի հարցը լուծված չէ, սոցիալական վճարներն էլ են դադարեցրել»․ հադրութցի տղամարդ

12:12, չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ.
«Շուտով ձմեռ է գալիս, բնակարանի հարցը լուծված չէ, սոցիալական վճարներն էլ են դադարեցրել»․ հադրութցի տղամարդ

«Մեզ հուզող առաջին հարցերից մեկը մեր կարգավիճակի հարցն է, այսինքն՝ տեղահանված ենք, ունենք ՀՀ քաղաքացիության անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում, չգիտենք, թե ովքեր ենք և ինչ կարգավիճակի մեջ ենք գտնվում, ունենք պարտականություններ, բայց ոչ մի իրավունք չունենք»,- այսօր՝ բողոքի ակցիայի ժամանակ, ասաց հադրութեցի տղամարդը։

Հարցին, թե ՀՀ քաղաքացիություն պատերազմից հետո է ստացել, տղամարդը պատասխանեց, որ ավելի վաղ՝ 90-ականներին է ստացել։

«Շուտով ձմեռ ա գալիս, բնակարանային հարցի լուծման ոչ մի տեղաշարժ չկա, վերջին երկու ամիսը սոցիալական վճարներն էլ են դադարեցրել »,- նշեց նա։

Դիտարկմանը, որ նախորդ անգամ Կառավարությունից ասել էին՝ կվերականգնեն սոցիալական վճարները, տղամարդը պատասխանեց՝ երկու ամիս է անցել, չեն վերականգնել։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից տեղահանված բնակիչները։ Նրանք պահանջում են լուծել բնակարանային խնդիրը։

6226 | 0
Facebook